BOOSTING Internationalisation at Local and Institutional Levels

On 12 June, 2018, Vanadzor States University after H. Toumanyan hosted a National Conference in the frames of the Erasmus+ BOOST/Boosting Armenian Universities Internationalization Strategy & Marketing/ project devoted to  the main issues of the National HE internationalization and  institutional internationalization strategic plans.

The conference was opened by the VSU rector Dr. Prof. Gurgen Khachatryan and the project coordinator Kristina Tsaturyan both of whom emphasized the opportunities and challenges regarding internationalization of Armenian HEIs.

Tatevik Gharibyan, the representative of the RA Ministry of Education and Science, and the representatives of the project partner institutions Kristina Tsaturyan, Anahit Ordyan, and Gayane Harutyunyan  presented the main goals and objectives of the National HE internationalization strategy .

Armenian Partners of the project- Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan (the project coordinator), American University of Armenia,  Yerevan State Conservatory after Komitas,  Shirak State university after M. Nalbandyan, and Vanadzor State University after H.Toumanyan, held presentations on the development of their institutional strategic plans.

The head of the National Information Center for Academic Recognition and Mobility Gayane Harutyunyan introduced reforms established at the EHEA Ministerial Conference – Paris Communique and the other representative of ARMENIC Nazani Gevorgyan spoke about the qualification recognition issues as stated by the Lisbon Convention.

The conference was attended by representatives from regional universities – Ijevan Branch of Yerevan State University, Vanadzor Branch of Armenian National Agrarian University; as well as vocational educational institutions- Vanadzor State Medical College, VSU College, and Lori Regional State College. An animated discussion on the issues and challenges of internationalization of educational institutions developed during the event.

Էրազմուս+ Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկետինգի խթանում (Բուսթ) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան համալսարանում ս/թ հունիսի 12-ին կայացավ ազգային կոնֆերանս, որը նվիրված էր բարձրագույն կրթության միջազգայնացման  ազգային ռազմավարության մշակմանը և հայաստանյան բուհերի միջազգայնացման ռազմավարական պլանավորմանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր դոկտոր պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և նախագծի համակարգող Քրիստինա Ծատուրյանը՝ կարևորելով հայաստանյան բուհերի առջև դրված միջազգայնացման հետ կապված մարտահրավերները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը և նախագծի անդամ հաստատությունների ներկայացուցիչներ Քրիստինա Ծատուրյանը, Անահիտ Օրդյանը և Գայանե Հարությունյանը ներկայացրեցին  միջազգայնացման  ազգային ռազմավարության նախնական դրույթները:  Զեկուցումներով հանդես եկան նաև ներկայացուցիչներ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից (նախագծի համակարգող), Հայաստանի ամերիկյան համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանից, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից, որոնք ներկայացրեցին իրենք կողմից մշակված ինստիտուցիոնալ միջազգայնացման ռազմավարական պլանավորման առանցքային նպատակներն ու խնդիրները:

Որակավորումների փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրեց նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին ընդունված բարձրագույն կրթության բարեփոխումների (Փարիզի կոմյունիկե) մասին և նույն կազմակերպության ներկայացուցիչ Նազանի Գևորգյանը ծանոթացրեց մասնակիցներին Լիսաբոնի կոնվենցիայով հաստատված որակավորումների ճանաչման խնդիրների մասին:

Կոնֆերանսին հրավիրված էին ներկայացուցիչներ տարածաշրջանի բուհերից՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղից և միջին մասնագիտական հաստատություններից (Վանաձորի պետական բժշկական քոլեջ, ՎՊՀ քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ), որոնց հետ քննարկվեցին ուսումնական հաստատությունների միջազգայնացման հետ կապված խնդիրները և  նրանց առջև դրված նոր մարտահրավերները: